|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է հանրապետական սենատորների հետ: Քննարկվել են Թուրքիային վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում` Ռուսաստանից գնված Ս-400 ՀՕՊ համակարգերի թեման. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Հանդիպմանը, որն անցկացվել է փակ դռների հետևում, մասնակցել է 45 սենատոր: Հաղորդվում է, որ քննարկվել է Թուրքիայի նկատմամբ «Ամերիկայի հակառակորդների դեմ պատժամիջոցների կիրառման մասին» օրենքի (CAATSA) կիրառման հարցը:
Ըստ այլ աղբյուրների` նշվում է, որ Թրամփը վիճաբանություն է ունեցել սենատորներից մեկի հետ:
Ըստ միջազգային և թուրքական մամուլի` Թրամփը կողմնակից չէ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն և բազմիցս հայտարարել է, որ այս իրավիճակի միակ մեղավորը նախկին նախագահ Բարաք Օբաման է, որը ժամանակին հրաժարվել է Թուրքիային վաճառել «Պատրիոտ» ՀՕՊ համակարգերը, ինչից հետո Թուրքիան սկսել էր Ռուսաստանի հետ Ս-400-ներ ձեռք բերելու բանակցությունները: