|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր ԱԺ քառօրյայում, երբ քննարկվում էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոև Զարուհի Փոստանջյանի որոշման նախագիծը Պերմյակովին հայ իրավապահներին փոխանցելու մասին, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշեց. «Որոշման տեքստում կան թերություններ, կարելի է աշխատել և տեսքտը վերջնական տեսքի բերել: Սա քաղաքական ուղերձ է, և սրանով մենք ուղերձ ենք հղում Ռուսաստանի իշխանություններին, որ ՀՀ խորհրդարանը չի կարող անմասն մնալ այս գործընթացից: Ձեր մեծամասնության կողմից ընտրված նախագահ Սերժ Սարգյանը վերջերս խոսում էր Ռուսաստանից Ադրբեջանին զենքի մատարակարմ անթույլատրելիության մասին, թե ինչ է զգում հայ զինվորը, երբ նրա վրա կրակում են ռուսական զենքից: Հիմա էլ մենք կարող ենք մեր պատգամն ուղղել Ռուսաստանին, թե ինչ ենք մենք զգում, երբ ռուս զինվորը մտնում է հայ ընտանիք և մի ամբողջ ընտանիք բնաջնջում»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց. «Սերժ Սարգսյանը ոչ թե հանրապետականների մեծամասնության, այլ հայ ժողովրդի մեծամասնության ընտրած նախագահն է»: