Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապօրինի ծառահատումների դեմ ոստիկանությունը մշտապես պայքար է մղել, կան հարուցված բազմաթիվ գործեր: Այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։
«Ուղղակի ավելի սկզբունքային ենք լինելու, որովհետև սա ոչ թե միայն իջևանցիների կամ տավուշցիների, այլ ՀՀ-ի հարստությունն է, ինչպես Սևանա լիճը: Այն, ինչ տեղի ունեցավ Իջևանում, դիտարկում ենք որպես խուլիգանություն և իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալ: Այդ հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, և մեր նպատակն էր նրանց հայտնաբերել ու օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել: Մենք ունեինք բերման ենթարկված 29 անձ, որոնցից ձերբակալվել էին 13-ը: Երկու օր առաջ կալանավորվել են 10-ը: Աշխատանքներն այս ուղղությամբ շարունակական են լինելու, մենք ունենք ցուցակ, թե ովքեր են ավելի ակտիվ դերակատարություն ունեցել այդ օրը»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ ապօրինի ծառահատումների հետևում կանգնած են օլիգարխներ, այլ ոչ թե Իջևանի ցուցարարները, Օսիպյանն արձագանքեց․ «Չեմ բացառում, որ լինեն կազմակերպիչներ: Մենք տեսադաշտում ունենք անձինք, որոնց նկատմամբ օպերատիվ գործողություններ են իրականացվում։ Այս պահին անուններ չեմ տա՝ ելնելով գործի հանգամանքներից։ Մենք ունենք ենթադրյալ կասկածյալ, բայց պետք է հիմնավորումները հստակ լինեն, որ հետագայում նախաքննության ժամանակ չունենանք այն խնդիրները, որոնք ունենում ենք երբեմն»:
Օրերս Փաստերի ստուգման հարթակը (Fip) գրել էր, որ Հայաստանում պահածոյացված սիգ արտադրող ընկերություններից մեկը «Գալիլիա» ՍՊԸ-ն է, որի սեփականատերը եւ հիմնադիրը, ըստ հրապարակման, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչն է՝ Հեղուշ Գալստյանը: Բնապահպանության նախարարի հրամանով` 2006 թվականից Սևանա լճում սիգի որսն արգելված է, մինչդեռ Հայաստանում պահածոյացված սիգի արտադրությունը չի սահմանափակվում միայն հայկական շուկայում սպառմամբ։ Սիգի պահածոները լայնորեն արտահանվում են` Ռուսաստանից մինչև ԱՄՆ։
Այս առնչությամբ Վալերիյ Օսիպյանը նշեց. «Ինչ կապված է նախկին ոստիկանապետի առնչությանը, մենք որևէ փաստ չունենք: Իրականացնում ենք համապատասխան ուսումնասիրություններ, նաև տեղեկացված ենք, որ նախաքննության մարմինը վարույթ է իրականացնում այդ մասով»:
Նշենք, որ դատախազությունը սիգի իրացման փաստեր է պարզել և քրեական գործ հարուցել: