|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին այցելել է հանրապետության հարավային թեւում տեղակայված մի շարք զորամասեր եւ տեղում ծանոթացել զինվորների առօրյային ու առկա խնդիրներին:
Նախագահը նշել է, որ երկրի պաշտպանունակության շարունակական բարձրացումն ու ամրապնդումը միշտ եղել է եւ կլինի ԼՂՀ զարգացման առանցքային ուղղությունը:
Նույն օրը Բակո Սահակյանը Հադրութ քաղաքում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին: Հատուկ ուշադրություն է դարձվել մերձարաքսյան հատվածում գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը: Նախագահ Սահակյանը նշել է, որ այս տարածքի շենացումը մեծապես կնպաստի ոչ միայն Հադրութի շրջանի, այլեւ ողջ հանրապետության գյուղատնտեսության զարգացմանը:
Նախագահին ուղեկցել են ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: