Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը ավազակային հարձակում է տեղի ունեցել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի տներից մեկի վրա: Նշենք, որ ավազակային հարձակումն ավարտվել է դանակահարությամբ, ինչի հետևանքով մահվան դեպք է գրանցվել:
Yerkir.am-ին Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչներից մեկը հայտնեց, որ երկու դիմակավորված անձինք ներխուժել են 87-ամյա Կառլեն Իսրայելյանի տնակը: Իսրայելյանն ապրելիս է եղել որդու`58-ամյա Ռազմիկ Իսրայելյանի հետ: Դանակի հարվածներ են ստացել և\' հայրը, և\' որդին: Ստացած վերքերից Ռազմիկ Իսրայելյանը մահացել է, իսկ նրա հայրը տեղափոխվել է Բերդի հիվանդանոց:
Տեղեկացանք նաև, որ Ռազմիկ Իսրայելյանն ամուսնացած չէր: «Ռազմիկն ամուսնացած չէր, հոր հետ էր ապրում: 87-ամյա Կառլեն Իսրայելյանը մեր գյուղում մի եղբայր ունի ու հենց նրան էլ դեպքից հետո կանչել են: Կարծեմ` Կառլեն Իսրայելյանը ևս երկու տղա ունի ու մեկ աղջիկ: Ոստիկաններ եկան, իրենց գործն արեցին, ցավոք, Ռազմիկն արդեն մահացել էր: Նրանք սովորական մարդիկ էին, էլի, ոչ մի արտասովոր բան չենք նկատել, անասնապահությամբ էին զբաղվում»,- հայտնեց մեր զրուցակիցը:
Նա նշեց, որ իրենց գյուղում, որը սահմանամերձ է, մշտապես հակառակորդից են զգուշացել ու պաշտպանվել, բայց այս դեպքից հետո արդեն ստիպված են լինելու նաև «ներքին թշնամուց» պաշտպանվել ու զգուշանալ: