|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ուկրաինացի հայտնի գործարար Իգոր Կոլոմոյսկին, որին Ուկրաինայում համարում են երկրի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկիի հովանավորը, մեկնաբանել է Դոնբասում հակամարտությունը. հայտնում է Газета.ру-ն:
Նա Новое время-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ դա ներքաղաքացիական կոնֆլիկտ է և հրահրված չէ ոչ մեկի, անգամ` ՌԴ-ի կողմից, իսկ ԱՄՆ-ն աջակցում է շրջանում հակամարտությանը, քանի որ Ամերիկային ձեռնտու են ՌԴ-ի դեմ պատժամիջոցները:
«Ամեն դեպքում, նախորդ նախագահի օրոք այդպես է եղել: Իսկ ներկայիս նախագահը, իմ կարծիքով, այլ տեսակետ ունի, սակայն ինչպես դուրս գալ այդ իրավիճակից, նա չգիտի», -ասել է Կոլոմոյսկին: