|
Փոխարժեքներ
22 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Տրիպոլիի վրա հարձակումբեր ձեռնարկող և ԱՄՆ աջակցությունը վայելող Հալիֆե Հաֆթարի աջակիցները Թուրքիային սպառնացող հաղորդագրություն են տարածել։
Գեներալ Հաֆթարի կողմնակից զինյալների խոսնակ Ահմեթ Էլ Միսմարը, տեղեկացնելով, որ շարունակվում է Տրիպոլիի վրա հարձակումները, հայտնել է, որ կառավարական ուժերը ստանում են Թուրքիայի և Լիբիայի աջակցությունը, և լիբիական հողերը բռնազավթվել է թուրքական բանակի կողմից. հաղորդում է ensonhaber.com կայքը։
Ըստ Reuters լրատվական գործակալության՝ թուրքական օբյեկները ճանաչվելու են որպես թշնամական։ Խոսնակը հայտնում է, որ թուրքական զինուժը կառավարական ուժերին աջակցում է ԱԹՍ-ների միջոցով, և հրաման է արձակվել կրակ բացել թուրքական նավերի վրա, իսկ Լիբիայի օդային տարածքը փակ է թուրքական ինքնաթիռների համար։ Բացի այդ, խոսնակը սպառնացել է, որ Թուրքիայի քաղաքացիները, որոնք գտնվում են Լիբիայում՝ ձերբակալություն։