|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Սիրիայի հյուսիսարևմուտքում` Աֆրինում, որը գտնվում է Թուրքիայի ԶՈւ և իսլամիստ ծայրահեղականների վերահսկողության տակ, հարձակում է տեղի ունեցել թուրքական ռազմաբազայի վրա: Այս մասին հաղորդում է թուրքական Sendika.Org կայքը:
Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` «Ձիթենյաց ճյուղ» գործողության տարածքի շրջակայքում քրդական ազգային ինքնապաշտպանական ուժերի և Թուրքիայի ԶՈւ միջև տեղի ունեցած բախումների հետևանքով մահացել է նվազագույնը 1, վիրավորվել` 5 զինվորական:
Սիրիական Քուրդիստանի «Հավար» լրատվական գործակալության տվյալների համաձայն` «Աֆրինի ազատագրման ուժերը» երեկ` հունիսի 25-ին, հարձակում են գործել Ջիլբիր գյուղում գտնվող և Թուրքիային պատկանող երկու ռազմաբազայի վրա: