Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի Հանրապետությամ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր Կառավարությունում կայացել է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն ծրագրերի» ղեկավար հանձնաժողովի նիստը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնեցին, որ նիստին մասնակցել են ՄԱԿ զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչն ու «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրերի շրջանակներում աջակցություն ցուցաբերած երկրների դեսպաններն ու դեսպանությունների ներկայացուցիչները:
Նիստի սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինը ողջույնի խոսքով են հանդես եկել: Փոխվարչապետը բարձր է գնահատել Եվրոպական միության, Գերմանիայի, Միացյալ Թագավորության և Շվեդիայի աջակցությամբ իրականացված առաջին ծրագիրը, որը միտված էր աջակցելու 2018թ․ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Մհեր Գրիգորյանը կարևորել է նաև Ճապոնիայի ֆինանսավորմամբ իրականցվող երկրորդ ծրագրի մեկնարկը, որն ուղղված է հետընտրական փուլում ընտրական մարմինների կարողությունների զարգացմանն ու ամրապնդմանը։
Փոխվարչապետը կառավարության անունից երախտագիտություն է հայտնել ՄԱԿ զարգացման ծրագրին և «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրերում ներգրավված պետությունների դեսպաններին իրենց անձնական ներգավվածության և ընտրական մարմինների երկարաժամկետ և համապարփակ հզորացմանը ու կայունության ամրապնդմանը միտված գործընթացում մասնակցության համար։ Ըստ փոխվարչապետի՝ ընտրական մարմինների ինստիտուցիոնալ երկարաժամկետ զարգացումը առաջնային նպատակներից մեկն է:
Դմիտրի Մարիյասինը ևս կարևորել է ծրագրերի իրականացումն ու արձանագրել արդյունավետ համագործակցությունը Կառավարության հետ, ինչից հետո խոսքը փոխանցել ծրագրի գլխավոր խորհրդականին, ով հակիրճ ներկայացրել է ծրագրի ընթացքի և հետագա քայլերի մասին:
Այնուհետև նիստը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով:
Նիստի ավարտից հետո տեղի է ունեցել 2018թ․ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում կիրառված տեխնիկայի փոխանցման վերաբերյալ ընդունման և հանձնման ակտերի ստորագրության պաշտոնական արարողությունը:
Փաստաթղթերը ստորագրել են ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինը և Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: