կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-19 19:40
Հասարակություն

2 ոստիկան ազատվել է աշխատանքից, 2-ին նկատողություն է արվել. կայացել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստը

Հունվարի 19-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի՝ 2016 թվականի անդրանիկ նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Նշենք, որ կարգապահական հանձնաժողովի 11 անդամներից հինգը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են, մեկը կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետն է: Հանձնաժողովի կազմում են ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, իրավաբանական, հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման վարչությունների պետերը:
Հրապարակային ու թափանցիկ գործող հանձնաժողովը կոչված է ապահովելու ոստիկանության ծառայողների պրոֆեսիոնալ վերահսկողություն:
Նիստում քննարկվեցին ոստիկանության չորս աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները:
Կարգապահական հանձնաժողովը պարզելով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգապահական խախտման փաստական հանգամանքները՝ որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ հիշյալ ծառայողների նկատմամբ կիրառելու հետեւյալ կարգապահական տույժերը՝ մեկին՝ նկատողություն, մեկին՝ խիստ նկատողություն, իսկ երկուսի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը: - See more at: http://www.police.am/news/view/kn19116.html#sthash.v3B68y0B.dpuf