|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Նյու Օռլեանում 101 տարեկան հասակում մահացել է լեգենդար երաժիշտ, կոմպոզիտոր եւ երգերի հեղինակ, ռոք-ն-ռոլի հիմնադիրներից Դեյվ Բարտոլոմյուն. տեղեկացնում է CNN-ը:
Աշխարհահռչակ երաժիշտ-շեփորահարը ծնվել է 1918 թվականին: Դեռեւս պատանի տարիքից տարվել է երաժշտությամբ եւ իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրել դրան: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նա ակտիվորեն մասնակցել է ռոք-ն-ռոլի զարգացմանը՝ հիրավի հանրահռչակվելով որպես դրա հիմնադիրներից մեկը:
Բարտոլոմյուն համագործակցել է բազմաթիվ հայտնի երաժիշտների հետ, այդ թվում՝ Չակ Բերիի եւ ռոք-ն-ռոլի աստղ Ֆեթս Դոմինոյի: