|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
92 տարեկան հասակում մահացել է հնդիկ լեգենդար երաժիշտ Ռավի Շանքարը հայտնում է BBC-ն:
Շանքարը մահացել է ամերիկյան Սան Դիեգոյի հիվանդանոցում, որտեղ նրան տեղափոխել էին մեկ շաբաթ առաջ՝ շնչառության գանգատներով։
Շատերի կարծիքով` հենց Ռավի Շանքարի շնորհիվ աշխարհը ճանաչեց եւ սիրեց հնդկական երաժշտությունը։ Դրան մեծապես նպաստել է The Beatles-ի և The Rolling Stones-ի հետ երաժշտի համագործակցությունը։
Ռավի Շանքարը բազմաթիվ մրցանակների եւ պատվավոր կոչումների դափնեկիր է, արժանացել է դոկտորական 14 պատվավոր տիտղոսների, Ճապոնիայի կայսերական մրցանակի։