կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-08 10:21
Քաղաքական

Սերժ Սարգսյանի դեմ քննություն են իրականացնում 3 ուղղություններով. «Հրապարակ»

Սերժ Սարգսյանի դեմ քննություն են իրականացնում 3 ուղղություններով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներքին հարցումները ոչ այնքան հաճելի արդյունքներ են ցույց տալիս իշխանության համար։ Եվ օրեցօր անկում արձանագրող վարկանիշը պահելու կամ բարձրացնելու համար վարչապետը պատրաստվում է կադրային լայնամասշտաբ փոփոխություններ իրականացնել։

Բացի այդ, այլ միջոցներ էլ են ձեռնարկվում․ «վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանի եւ մի քանի օլիգարխների դեմ գործեր կհարուցվեն»։ Դա է պատճառը, որ քննչական մարմինները թափով քննություն են իրականացնում՝ 3 ուղղությամբ․ մեկը Մարտի 1-ի գործի շրջանակներում նրա դեմ ցուցմունքներն են, մյուսը՝ ապրիլյան քառօրյայի, եւ երրորդը՝ Մեղրիի երկաթուղու գործը։

Ավելին, մեր աղբյուրի փոխանցմամբ, հեղափոխության երկրորդ «արարում» Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատն էլ է հայտնվելու քրեական հետաքննությունների «թատերաբեմում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: