|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել է, որ 2020թ-ին կավելանա մայրական կապիտալի չափը: «Երբ կորոշակիանա սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը, և երբ կհստակեցվեն ինդեքսները, այդ ժամանակ կարելի է խոսել կոնկրետ գումարի մասին»,- ասել է նա: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Փոխվարչապետը նաև նշել է, որ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում ընտանիքներում առաջին երեխայի ծնունդը խթանելու ուղղությամբ:Հարցին, թե հնարավոր է, առաջին երեխայի ծննդյան դեպքում հատկացնել մայրական կապիտալ, Գոլիկովան ասել է. «Այդ մասին դեռ վաղ է խոսել»:
Մայրական կապիտալի վերաբերյալ ծրագիրը ՌԴ-ում գործում է 2007թ-ից: Երկրորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում հատկացվում է սերտիֆիկատ, 2018թ-ին դրա արժեքը կազմել է 453 հազար ռուբլի: