|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Արցախում ընթացիկ տարվա հունիսի 1-ից կբարձրացվի նվազագույն աշխատավարձի, իսկ 2014թ. հունվարի 1-ից՝ կենսաթոշակների չափը: Այս մասին երեկ կայացած կառավարության նիստում հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը. տեղեկացնում է karabakh-open.info-ն:
Վարչապետի խոսքով` 2012թ. հանրապետությունում 9.9% տնտեսական աճը, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, ինքնին խոսում է տնտեսության զարգացման տեմպի մասին, սակայն անհրաժեշտ է ապահովել տնտեսական աճի երկնիշ թվով արտահայտված ցուցանիշ` որպես բնակչության կենսամակարդակի բարձրացման հիմնական պայման: