|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հնարավոր է` ռուսաստանցի մասնագետների մի մասն ավարտել է իր պարտականությունների կատարումը Վենեսուելայում և լքել երկիրը. հայտնում է РИА Новости-ն:
Այդ մասին նա ասել է միջազգային տեղեկատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ` Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում:
«Նրանցից ոմանք լքել են երկիրը, ոմանք, հնարավոր է, ժամանել: Մենք հատուկ ոչինչ չենք ստեղծում, ոչ մի հենակետային ռազմաբազա, զորք չենք ուղարկում այնտեղ: Դա երբեք չի եղել»,- ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ Ռուսաստանն իր մարդկանց մի մասին դուրս է բերել Վենեսուելայից: