Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հաղթանակի 5-րդ բրիգադ» հայրենասիրական հասարակական կազմակերպության պատվիրակությունը, նախագահ Նազիկ Ամիրյանի գլխավորությամբ' Արցախում է։ Այս մասին հայտնում են ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում:
«Այսօր, առավոտվանից մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել Արցախի իշխանությունների հետ եւ առաջարկել իր աջակցությունն եւ սահմանների պաշտպանության, եւ շինարարական աշխատանքների, եւ ռազմահայրենասիրության ոգին բարձրացնելու, միջոցառումների իրականացման փոխհամաձայնություն։
Արցախի նախագահ' Արայիկ Հարությունյանը բարձր գնահատեց հայրենասիրական հասարակական կազմակերպության ծրագրերը եւ հավանություն տվեց առաջարկներին,նշելով, որ ինչպես Արցախյան պատերազմում, քառօրյայում, այնպես էլ վերջին պատերազմում լեգենդար 5-րդ բրիգադը միշտ եղել է Արցախի ժողովրդի կողքին եւ հիմա էլ Զորավար Մանվել Գրիգորյանի սկզբունքներին չի դավաճանում ու շարունակում է նրա հայրենասեր գործը։
Տիկին Ամիրյանը նշեց, որ այս կազմակերպությունը ստեղծվել է 5-րդ բրիգադի ազատամարտիկների, նրանց որդիների, թոռների հիմքով եւ պատրաստ է կանգնելու Արցախի ու արցախցու կողքին։
Պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Արտաքին գործերի նախարար' Դավիթ Բաբայանի, Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ- մայոր Վիտալի Բալասանյանի հետ եւ համագործակցության ծրագրեր մշակեց։
Օրվա վերջում, «Հաղթանակի 5-րդ բրիգադ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը շարժվեց Մարտակերտ, աշխատանքները շարունակելու համար»։