|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, թե Վարդան Օսկանյանը ցանկանում է լքել ԲՀԿ-ն:
«Որքան տեղյակ եմ, Վարդան Օսկանյանը կուսակցությունը լքելու ցանկություն չի հայտնել: Նա ընդամենը ցանկանում է պատգամավորական մանդատը վայր դնել, սակայն կուսակցությունը լքելու մասին նա դեռ չի հայտարարել»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Պատգամավորը կարծիք հայտնեց, որ Վարդան Օսկանյանն այդ քայլով ցանկանում է որոշակիորեն վերաիմաստավորել իր հետագա գործունեության բնույթը: «Նա, հավանաբար, ինչ-որ որոշումներ ունի` ապագայի հետ կապված, որովհետև հենց այնպես նման որոշումներ չեն կայացնում: Նա կուսակցությունից դուրս գալու մասին չի ասել, նշանակում է, որ նա իր գործունեությունը շարունակելու է կուսակցությունում և իրականացնելու է իր խնդիրները»,- հայտարարեց Մելքումյանը՝ վստահեցնելով, որ ինքը շարունակելու է իր գործունեությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում: