|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել կուսակցության վարչությանը՝ միևնույն ժամանակ շարունակելով մնալ կուսակցության վարչության կազմում և պատրաստակամություն հայտնելով կատարել վարչության անդամի բոլոր պարտականությունները կուսակցության զարգացման ու առաջընթացի համար:
Միաժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահին:
Տ. Ուրիխանյանը շնորհակալություն է հայտնում բոլոր իր կողմնակիցներին ու ընտրողներին՝ վերահաստատելով այսուհետ ևս ազնվության ու պարկեշտության սկզբունքների ներքո ժողովրդի ու երկրի շահը ցանկացած ձևաչափի մեջ պաշտպանելու պատրաստակամությունը: Այս մասին տեղեկացնում է Վարդան Քոչարյանը: