Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի հայրենակիցներ։ Ադրբեջանական հաքերները այսօրվան նվիրված հարձակում են իրականացրել եւ հրապարակել են 2 հազարից ավելին հայկական ֆեյսբուքյան լոգին եւ գաղտնաբառեր։ Դեռ շատերը կոտրած չեն, նենց որ կհասցնեք շուտ փոխել գաղտնաբառը, եթե կաք այս ցուցակում։ Ես գաղտնաբարռերը հեռացրել եմ, բնականաբար։ Նաեւ շատ կրկնվողներ էլ կան։
1. Գտնելու համար Ctrl F եք անում եւ որոնում ձեր լոգինը։ Մի մասինը հեrախոսների համարներ են։
2. Եթե նույն գաղտնաբարը այլ տեղ եք օգտագործել, այնտեղ էլ փոխեք
3. Հիմնականում կտեսնեք մեյլ․ռու օգտատերերի։ Ամեն անգամ մի զարմացեք- պարզապես հիմնականում մեյլ․ռու է տարածված Հայաստանում եւ այդ մարդկանց են որսում։
http://bit.ly/2QBsaBz
4. Ու հասկանում եք, որ պետք ա շատ արագ գտնել ու փոխել, քանի չեն ներխուժել։
5. եթե արդեն կոտրել են - ֆեյսբոքից դուրս եկած վիճակում մտեք https://facebook.com/hacked եւ փորձեք վերականգնվել
6. Նամակներով եկած հղումները մի բացեք, լավ էլի։»