կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-18 22:34
Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարարը կասկածի տակ չի դնում ռուսական ռազմաբազայի գոյությունը

ՀՀ ԱԳ նախարարը կասկածի տակ չի դնում ռուսական ռազմաբազայի գոյությունը
Գյումրիում ռուսական ռազմաբազայի գոյությունը կասկածի տակ չի դրվում, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Նախարարը պատասխանելով հարցին` արդյոք ռուսական ռազմաբազայի գոյությունը և ռուս զինծառայողների մասնակցությամբ միջադեպերը խնդիրներ չեն ստեղծի Երևանի ու Մոսկվայի միջև, պատասխանել է, որ խնդիրներ չեն ստեղծի:
«Կա ռուսական ռազմաբազա, որը տեղակայվել է պայմանագրի հիմա վրա, և այն մեծ նշանակություն ունի: Երկու երկրների փոխհարաբերություններում կարող են լինել հարցեր, բայց դա չի նշանակում, որ ռուսական ռազմաբազայի գոյությունը կասկածի տակ է դրվում»-ասել է Զոհրաբյանը: