կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-17 18:21
Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը կշարունակվի վաղը

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը կշարունակվի վաղը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր շարունակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նրա  խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

Նիստին ներկա Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իր՝ նախկինում երկրի ամենաբարձր պաշտոնը զբաղեցնելու հանգամանքը և իր կենսագրությունը լրացուցիչ պարտավորություն են դնում որևէ բան չանել, որով հնարավոր է սեփական անունը վարկաբեկել։ Նախկին նախագահը նշեց, որ երբեք չի խուսափել պատասխանատվությունից, քանի որ բնույթով այդպիսին է։ Բացի այդ, նա շատ լավ հասկանում է, որ գտնվում է հասարակության խոշորացույցի տակ։ «Սա բրենդ է, որը ձևավորվել է իմ կենսագրության և իմ անվան շուրջ։ Սա ինձ համար չափազանց մեծ արժեք ունեցող բրենդ է, և որևէ քայլ, որը կարող է այս ընկալման վերաբերյալ ինչ-որ տեղ կասկածներ առաջացնել, ուղղակի բացառվում է»,- ասաց Ռ․ Քոչարյանը։

Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված այսօրվա դատական նիստը  հետաձգվեց և կշարունակվի վաղը՝ հունիսի 18-ին, ժամը 10։00-ին։