|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Թուրքիայում 2018 թ. «Լիբրա» հրատարակչատունը լույս է ընծայել Մերթ Քայայի հեղինակած «Իսլամաց(վ)ած հույները. մի հիշողության պատմություն» վերնագրով գիրքը:
Աղբյուրի համաձայն` սույն ուսումնասիրության առանցքում են Թուրքիայի այն ուղղափառ հույները, որոնք 1919-1925 թթ., չնայած հարկադիր գաղթի ենթարկված լինելուն, կարողացել են մնալ իրենց հայրենի տարածքներում և բռնի իսլամացվել ժամանակի ընթացքում: Գրքում նաև ներկայացված են տասնամյակներ շարունակ լռած այդ հույների պատմությունները:
Ինչպես հայտնի է, Թուրքիայում հայերի ճակատագիրը կիսել են նաև մյուս քրիստոնյա ժողովուրդները` հույներն ու ասորիները, որոնք ենթարկվել են ոչ միայն բռնի տեղահանության և զանգվածային կոտորածների, այլ նաև բռնի կրոնափոխության:
Մելինե Անումյան