Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 16-ին տեղի կունենա Դիարբեքիրի Էղիլ շրջանի իսլամացած հայերի մասին պատմող «Թաքնված խաչ» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Ռեժիսոր, լրագրող Ալթան Սանջարի կողմից նկարահանված ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Դիարբեքիրի քաղաքապետարանի մշակույթի ու համաժողովների կենտրոնում. հայտնում է ermenihaber.am կայքը:
Ֆիլմի նկարագրության մեջ ասվում է. «Էղիլը մինչև 1915 թվականը հայերով բնակեցված և հայկական մեծամասնությամբ շրջաններից մեկն էր Դիարբեքիրում: 1915-ին և դրանից հետո տեղի ունեցած կոտորածներից ու բռնագաղթից հետո հայկական մշակույթն ամբողջությամբ ջնջվել է այնտեղ, ողջ մնացած հայ երեխաներն ու մնացած հայ բնակչությունը մուսուլմանացվել է:
Հասարակության կողմից «մուսուլմանացված հայեր» անվանվող բնակչության առաջին և երկրորդ սերունդները շարունակում են ապրել իրենց ինքնությունից հեռացած: Էղիլում, որտեղ վերջին տարիներին իրականացվող ուսումնասիրությունների, հաղորդումների ու կոնֆերանսների արդյունքում շատացել են ինքնության փնտրտուքները, սկսել է ի հայտ գալ «հայկականության հանգամանքը»:
Երկու մասից բաղկացած ֆիլմի առաջին մասն ավելի շատ կենտրոնացել է 1915 թվականին այստեղ տեղի ունեցած կոտորածների վրա, իսկ երկրորդ մասը պատմում է ինքնության ճգնաժամի, տրավմաների ու փնտրտուքների մասին:
Լրագրողներ Ալթան Սանջարն ու Սերհաթ Թեմելի մեկ տարվա աշխատանքների հիման վրա նկարահանված ֆիլմը նպատակ ունի, Թուրքիայի ժողովրդավարացման գործում մեծ կարևորություն ունեցող 1915-ի Հայոց ցեղասպանությունը օրակարգ բերելով, իրականացնել այն առերեսումը, որը կանգնած է Թուրքիայում ապրող բոլոր ժողովուրդների առջև: