Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
Հյուրերին ներկայացնելով Հայաստանում արձանագրված հեղափոխական փոփոխությունները` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացները համագործակցության նոր հեռանկարներ են բացում ինչպես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, այնպես էլ գործընկեր մյուս կառույցների հետ:
Նա անդրադարձել է այն քայլերին, որոնք մեր երկրում իրականացվում են ժողովրդավարության հետագա ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության և մրցակցային տնտեսական համակարգի կայացման ուղղությամբ: Արարատ Միրզոյանը հույս է հատնել, որ այս բոլոր դրական փոփոխություններն իրենց արձագանքը կգտնեն Մարդու իրավունքների տարեկան զեկույցում, ինչն իր հերթին համագործակցությունն ընդլայնելու նոր հնարավորություններ կստեղծի:
Կողմերը քննարկել են խորհրդարանական կառավարման համակարգի անցած Հայաստանի օրենսդիր մարմնի վերահսկողական գործառույթների գործիքակազմը, դրանց արդյունավետության բարձրացման ուղիները: Այս համատեքստում ընդգծվել են ընդդիմադիր քաղաքական ուժերի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության դերակատարությունը: Արարատ Միրզոյանը նեկայացրել է այն նախաձեռնությունները, որոնք միտված են կառավարման և օրինաստեղծ գործունեությանը վերջիններիս ներառականության հնարավորինս ապահովմանը: «Կարծում եմ, որ Հայաստանում ժողովրդավարական գործընթացները շատ ավելի խորքային ու արագ զարգացում կունենան, եթե ստանան գործընկեր երկրների ու կառույցների աջակցությունը»,-ասել է խորհրդարանի ղեկավարը` նշելով որ ակնկալվում է օժանդակության շեշտակի աճ:
Բարձր գնահատելով Հայաստանում իրականացվող բարեփոխումները` Ալեքսանդր Սոկոլովսկին վստահեցրել է, որ իրենք և ամերիկյան կառույցները պատրաստակամ են աջակցելու մեր երկրին` զարգացման տարբեր ոլորտներում: Նա կարևորել է խորհրդարանի դերը` որպես ժողովրդավարության ու բազմակարծության հարթակի:
«ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի իր համագործակցությունը Ազգային Ժողովի հետ՝ ամրապնդելու այն որպես ժողովրդավարական բարեփոխումների շարժիչ ուժ և իր քաղաքացիների կարիքներին արձագանքող կառույց: Միացյալ Նահանգները կամրագրի իր աջակցությունը` մայիսի 7-ին կայանալիք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության ավարտին մեր երկրների միջև կնքված երկկողմանի համաձայնագրերում ստորագրելով մի շարք փոփոխություններ` Հայաստանին տրամադրվող օժանդակությունը 16 միլիոն ԱՄՆ դոլարով ավելացնելու նպատակով»,- նշել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենը:
Արարատ Միրզոյանն ընդծել է ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով Լեռնային Ղարաբաղում իրականացվող ծրագրերի կարևորությունը` նշելով, Արցախի բնակչությունը ևս իրավունք ունի լիարժեք կյանքի:
Խորհրդարանի ղեկավարը հյուրերին ներկայացրել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթությունները: