Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) մաս 3-րդի (արդարադատություն, ազատություն, անվտանգություն) կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն քննարկումը։
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը, ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը, ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ու այլ պաշտոնատար անձինք և քաղաքացիական հասարակության շուրջ հինգ տասնյակ ներկայացուցիչներ։
Քննարկումը ծավալվեց ՀԸԳՀ մաս 3-րդի 12-րդ հոդվածի («Իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հարգումը»), 14-րդ հոդվածի («Միգրացիայի, ապաստանի տրամադրման և սահմանների կառավարման հարցերի վերաբերյալ համագործակցությունը») և 15-րդ հոդվածի («Անձանց տեղաշարժը և հետընդունումը»), ինչպես նաև մաս 2-րդի («Քաղաքական երկխոսություն և բարեփոխում. արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում համագործակցություն») 4-րդ հոդվածի («Ներքին բարեփոխումներ») շուրջ, որոնց դրույթների կիրարկման ուղղությամբ իրականացվելիք քայլերը ներկայացվեցին համապատասխան ոլորտները համակարգող պաշտոնյաների կողմից։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց հերթին բարձրաձայնեցին իրենց հուզող հարցադրումները և հանդես եկան մի շարք խնդիրների լուծման տեսլականով։
Նիստի ավարտին վերահաստատվեց նման ձևաչափով քննարկումները շարունակելու պատրաստակամությունը։