|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Փետրվարի 26-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Զրուցակիցները բարձր գնահատեցին պատմական բարեկամության և բազմաթիվ մշակութային առնչությունների վրա հիմնված հայ-բուլղարական հարաբերությունները: Անդրադարձ կատարվեց երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, և ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու վերջինիս հետագա հարստացման և ամրապնդման ուղղությամբ։
Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև ԵՄ շրջանակներում հաստատված համագործակցության շուրջ՝ այդ համատեքստում առանձնահատուկ կարևորելով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը:
Հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարներ Այվազյանն ու Զախարիևան քննարկեցին տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրության և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վրա: