|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Պյոտր Պորոշենկոյի վրդովմունքը` կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դոնեցկի և Լուգանսկի բնակիչներին դյուրացված կարգով ՌԴ անձնագրեր տրամադրելու որոշման հետ. հայտնում է РИА Новости-ն:
«Պորոշենկոն պարտվել է ընտրություններում: Ստացվում է, որ պարտվել է ոչ թե ինչ-որ մեկին, այլ Պուտինին: Դե ինչ, Պյոտր Ալեքսեևիչ, ենթարկվեք նրա կամքին, ում հետ, ձեր իսկ խոսքերով, մրցել եք և ում, ձեր տրամաբանության համաձայն, պարտվել եք»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում: