|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովին է ներկայացրել առաջարկ, որում առաջարկվում է 1915 թ. ապրիլի 24-ին ձերբակալված և այնուհետև դաժանաբար սպանված հայ մտավորականների վերաբերյալ հետաքննություն սկսել. հաղորդում է demokrathaber.org կայքը:
ԹԱՄԺ-ում ունեցած ելույթում նա մասնավորապես նշել է. «1915 թ. ապրիլի 24-ին ձերբակալվելուց հետո, Օսմանյան պետությունը ղեկավարող խունտայի որոշմամբ ,հայ ժողովուրդը քշվեց իր հողերից: Մեծ մասն իր ապրած վայրերի շրջակայքում և աքսորի ճանապարհին կոտորվել է: 1915 թ. ունեցած կորուստները, եթե կարողանանք էլ հետ բերել, շատ արժեքավոր է, որ կարողանանք միասին տեր կանգնել մեր ցավին և միասին փորձենք ապաքինվել հանուն համատեղ մշակութային գոյակցության: Մեր մեջլիսը պետք է ներկայացնի օսմանցի և հայ ժողովրդի լուսավորման համար պայքարող, կրթական կառույցները ոտքի վրա պահող, գրող, արտադրող, մտածող և այս տարածքներում սպանված մտավորականների իրավունքները, պետք է վառ պահի նրանց հիշողությունները: Պետք է հետաքննել սպանված մտավորականների ճակատագիրը, պարզել նրանց դիակների գտնվելու վայրը, նրանց արժանացնել համապատասխան թաղման արարողության: Հայերն արդեն 104 տարի է` սպասում են արդարության»: