կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-30 15:44
Քաղաքական

ԵԽԽՎ-ն դարձել է Ադրբեջանի «մինի մեջլիս» դուստր ձեռնարկությունը

ԵԽԽՎ-ն դարձել է Ադրբեջանի «մինի մեջլիս» դուստր ձեռնարկությունը

ԵԽԽՎ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ Եվրամիությունում մի քանի դեսպաններ հրաշալի աշխատեցին:

«Մեր երկրի ներսում տարբեր քաղաքական ուժեր կարող են և ունեն տարաձայնություններ, սակայն միջազգային հարթակներում միասնական ենք: Պետք է նշեմ, որ լիբերալ-դեմոկրատների խմբում ինչ արեց Լևոն Զուրաբյանը, ուղղակի աննախադեպ էր: Ադրբեջանը նպատակ ուներ այնպես անել, որ ամբողջ տեքստը փոխարինվի ուրիշ ձևակերպմամբ, սակայն վերնագիրը մնա նույնը: Նրանք անգամ պատրաստ էին կողմ քվեարկել հակաադրբեջանական ձևակերպումների, սակայն նախորդ ձևակերպումը մնար: Ադրբեջանցիները Եվրոպայի խորհրդին բացահայտ «բազար» առաջարկեցին, սակայն Եվրոպայի խորհուրդը մերժեց ադրբեջանցի համազեկուցողի այդ պահվածքը»,- ասաց պատգամավորը:

Զոհրաբյանը հայտարարեց նաև, որ եթե ՀՀ խորհրդարանում կա պատգամավոր, ով ԵԽԽՎ-ում ավելի լավ կարող է աշխատել, ինքը կարող է իր տեղը զիջել նրան: «ԵԽԽՎ-ն դարձել է Ադրբեջանի «մինի մեջլիս» դուստր ձեռնարկություն, Ադրբեջանի կողմից պատանդ է վերցվել և այդ պայմաններում աշխատելը բարդագույն խնդիր է: Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը մատ էր թափ տալիս պատվիրակների վրա և ասում, որ` դուք վճարված եք, ուստի մեր օգտին պետք է աշխատեք: Ադրբեջանը խավիարի տուփերով շարունակում է իրականացնել իր լոբբինգը: Իսկ այն, որ ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավարն ասաց, որ դուրս են գալու ԵԽԽՎ-ից և նման տոտալ մուննաթներ, դեռ շատ են լինելու»,- ասաց նա:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության մեկ այլ անդամ` Արփինե Հովհաննիսյանը ասաց, որ պարզապես պետք էր գտնվել ԵԽԽՎ-ում, որպեսզի հասկանալի լիներ, թե մեր պատվիրակությունն ինչ գերմարդկային ջանքեր է գործադրել: