Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում 1900-2017 թթ. Ամենաքիչը 6.0 մագնիտուդով 210 երկրաշարժ է տեղի ունեցել, որոնք խլել են 86 հազար 802 մարդու կյանք, 597 հազար 865 շինություն փլվել են մասամբ կամ ամբողջությամբ. – հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։
Վիճակագրությունը նշված է Թուրքիայի Ներքին գործերի նախարարության Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության կողմից պատրաստված «Թուրքիայում Աղետների կառավարումը և բնական աղետների վիճակագրությունը» անունը կրող զեկույցում։
Ըստ զեկույցի, Թուրքիան գտնվում է Ալպ-հիմալայան գոտում, որը համարվում է ամենաակտիվ երկրաշարժային գոտիներից մեկը։ Միջինը 5 տարին մեկ անգամ Թուրքիայում մեծ չափերի երկրաշարժ է տեղի ունենում, որը խլում է մարդկային կյանքեր և մեծ ավերածություններ առաջացնում։
Նշվում է, որ տվյալ ժամանակաշրջանի առաջին մեծ երկրաշարժը տեղի է ունեցել 1903 թ. Մուշում (7 բալ), որը խլել է 2803 մարդու կյանք։ Ամենամեծ երկրաշարժը տեղի է ունեցել Էրզնկայում (7.9 բալ)՝ 1949 թ., որը խլել է 32.962 մարդու կյանք, այնուհետև 1999 թ. Իզմիթի երկրաշարժը, որի զոհ է գնացել 17.480 մարդ։ Վերջին մեծ երկրաշարժը 7 բալ ուժգնությամբ տեղի է ունեցել 2011 թ. Վանում, որը խլել է 644 մարդու կյանք։