Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած երկու թեկնածուները` գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և Զելինսկին հեռուստաբանավեճի վերջում միմյանց ձեռք չսեղմեցին:Պորոշենկոն ասաց, որ այն, ինչ ասել է Զելինսկին` սուտ է: Զելիսնկին իր հերթին արդարացավ, որ ինքը չի խուսափել զինվորական ծառայությունից: Պորոշենկոն արդարացրեց իրեն, ասելով, որ որևէ կոռուպցիայի մեջ իրեն չեն կարող մեղադրել: Բանավեճի ընթացքը մի պահ հնարավոր չէր լսել` փոխադարձ մեղադրանքների և գոռգոռոցների պատճառով:
Նշենք, որ երկու թեկնածուների միջև բանավեճը սկսվեց մարզադաշտում, ևս մեկ բանավեճ նախատեսված էր Ուկրաինայի հանրային հեռուստաընկերությունում, որին, սակայն Զելինսկին չներկայացավ:
Ուկրաինայի հանրային հեռուստաընկերության հաղորդավարը հայտարարեց, թե ոստիկանությունը զանգ է ստացել այն մասին, որ այն տաղավարում, ուր Պորոշենկոն է գտնվում, հնարավոր է ահաբեկչություն իրականացվի: