Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքագետ, քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանն այն տեսակետին է, որ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը ոչ թե ռուսամետ, այլ պուտինամետ է: Այսօր լրագրողների հետ զրույցում նա հիշեց, որ որոշ հրապարակախոսներ, որոնք նախկինում ռուսամետ քաղաքականության համար քննադատում էին Սերժ Սարգսյանին ու նրան վասալ անվանում, այժմ լռում են:
Ըստ Բադալյանի` վարչապետ Նիկոլ Փաշինյանն անում է հնարավորը` համոզելու համար Պուտինին, որ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխել: «Ասում են` հայ-ռուսական հարաբերությունները վատացել են, բայց եթե այդպես է, ապա ինչո՞ւ է Փաշինյանն անձամբ զանգում ու զեկուցում, թե տարբեր երկրների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ Ղարաբաղյան հակամարտության շուրջ ինչ է խոսել: Այդպես անգամ Սերժ Սարգսյանը չէր անում»,-նշեց նա:
Քաղտեխնոլոգի կարծիքով` եթե Եվրամիության դեսպանների գնահատականին, կապված ԱԺ-ում տրանսգենդեր կնոջ ելույթի հետ, մեր արտաքին գործերի նախարարությունն արձագանքեց ու ասաց` մի՛ խառնվեք մեր ներքին գործերին, ապա նույն բանը տեղի չունեցավ, երբ, օրինակ, անցած տարի նոյեմբերին Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Տարասինն ու արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեցին, թե ՀՀ իշխանություների վրա ԱՄՆ-ը մեծ ճնշում է գործադրում: Հարց է առաջանում` ինչու մեր արտգործնախարարության աշխատակիցներն այդ ժամանակ, գոնե ձևի համար, չսաստեցին ՌԴ իրենց գործընկերներին:
Անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի` ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Հայաստան չի այցելել, Բադալյանը նշեց` իսկ ինչո՞ւ գա, եթե Փաշինյանը րոպեն մեկ իր մոտ է գնում: «Եթե Պուտինին պետք լինի, Հայաստան այցելելով, շոու անել, ապա կգա, շոուն կանի, կգնա: Կամ` եթե ազատ ժամանակ ունենա, մեկ-երկու օրով կգա: Երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվի, Պուտինը, հնարավոր է, գա Հայաստան: Այդ ժամանակ Փաշինյանը կգնա, կկանգնի ՌԴ նախագահի կողքին, որ իր աջակիցներն ասեն` օ՜»,- ասաց նա:
Բադալյանը հիշեցրեց նաև, որ ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելու ժամանակ նույնիսկ Պուտինը չէր ընդունել Փաշինյանին: