կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-12 12:56
Քաղաքական

Վարչապետի` ԵԽԽՎ-ում ունեցած ելույթը քաղաքական օրակարգ չունենալու մասին է վկայում

Վարչապետի` ԵԽԽՎ-ում ունեցած ելույթը քաղաքական օրակարգ չունենալու մասին է վկայում

Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած քաաղաքական «հեղափոխությունը» ենթադրում էր արմատական ու իրավիճակային փոփոխություն: Ենթադրելի էր, որ դրա հետ մեկտեղ պետք է վերանար քրեաօլիգարխիկ համակարգը, քաղաքական համակարգում նոր հայեցակարգեր պետք է առաջ գային` սահմանադրական, հարկային ու մաքսային, տնտեսական, գիտակրթական և ամենատարբեր փոփոխություններ: Բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԵԽԽՎ-ում ունեցած ելույթը ցույց տվեց, որ իրականությունն այլ է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:

«Այն մեծ մասմաբ նվիրված էր անցյալին, տեղի ունեցած հեղափոխությանը, դրա քրոնիկոնին: Անգամ Ստրասբուրգում բացված «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսում Նիկոլ Փաշինյանը մեկիկ-մեկիկ նկարագրում էր` «այս նկարում ես եմ, այս նկարում երեխան է ճանապարհ փակում» և այլն: Ցուցահանդես-միջոցառմանը կարելի էր այլ անվանում տալ` «Ես և հեղափոխությունը»: Սա վկայում է, որ հեղափոխությունից մեկ տարի անց քաղաքական օրակարգում դատարկություն է, ոչ մի հարց, հայեցակարգային որևէ մոտեցում  իշխանությունները չունեն»,- ներկայացրեց բանախոսը:

Ըստ նրա` այս ընթացքում իշխանության ներկայացուցիչները նկատելի երեք հարցերի են անդրադարձել` կառավարության ծրագիրը, կառուցվածքը և Հարկային օրենսգիրքը, բայց դրանցում առկա խնդիրների լուծումները լավագույն տարբերակով չեն կյանքի կոչվել: Ավելին` կառավարության կազմի ծրագիրը մինչ այս պահը չի ընդունվել:

«ԵԽԽՎ-ի կարևոր ամբիոնը կարող էր օգտագործել` ընդգծելու համար Հայաստանի դերը եվրոպական ընտանիքում, բայց դա անելու փոխարեն 540-րդ անգամ Փաշինյանը կրկնեց, որ ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը չի փոխվել` չհստակեցնելով, թե որն է մեր երկրի եվրոպական օրակարգը: Ընդամենը մեկ քննադատություն հնչեց, թե ինչու Եվրախորհուրդը չի աշխատում Արցախի Հանրապետության քաղաքացիական  հասարակության հետ ու չի նպաստում այնտեղ ժողովրդավարության զարգացմանը»,- մեկնաբանեց քաղտեխնոլոգը: