կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-11 10:47
Աշխարհ

Ավստրալիայում համընդհանուր դաշնային ընտրությունները կանցկացվեն մայիսի 18-ին

Ավստրալիայում համընդհանուր դաշնային ընտրությունները կանցկացվեն մայիսի 18-ին

Հայտնի է, թե Ավստրալիայում  երբ կանցկացվեն համընդհանուր դաշնային ընտրությունները: Երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը նշանակել է անցկացման օրը: Խորհրդարանի ստորին պալատը և Կոնգրեսի կեսը կվերընտրվեն մայիսի 18-ին: Այս մասին երկրի վարչապետը հայտնել է հինգշաբթի օրը Կանբերայում լրագրողների հետ զրույցում. տեղեկացնում է The Guardian-ը:

«Այսօր առավոտյան ես Կանբերայում այցելեցի գեներալ-նահանգապետին, և նա ընդունեց մայիսի 18-ին ընտրություններն անցկացնելու` իմ առաջարկը»,- ասել է նա:

Ակնկալվում է, որ վարչապետի հրամանով գործող 45-րդ խորհրդարանը կարձակվի ապրիլի 11-ին:

Երկրի քաղաքացիներն առաջիկա ընտրություններում պետք է ընտրեն Ներկայացուցիչների պալատի 150 անդամի՝ 3 տարի ժամկետով, ինչպես նաև 38 սենատորի (յուրաքանչյուր նահանգից երեքական, ինչպես նաև մեկական Հյուսիսային և մայրաքաղաքային շրջաններից)՝ 6 տարի ժամկետով: Ներկայացուցիչների պալատի քաղաքական մեծամասնությունը կառավարություն կձևավորի, իսկ դրա առաջնորդը կդառնա երկրի վարչապետ:

Քվեարկության համար առաջին ընտրատեղամասերը կբացվեն արևելյան ափին առավոտյան ժամը 8-ին: Ավստրալիայում, առանց ընտրատարածքային բաժանման, ընդհանուր առմամբ, կլինի ավելի քան 7 հազար տեղամաս, որոնք կաշխատեն մինչև երեկոյան ժամը 6-ը: