կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-04-04 13:11
Աշխարհ

Սաուդյան Արաբիան ավարտում է իր առաջին միջուկային ռեակտորի շինարարությունը

Սաուդյան Արաբիան ավարտում է իր առաջին միջուկային ռեակտորի շինարարությունը

Սաուդյան Արաբիան ավարտում է իր առաջին միջուկային ռեակտորի շինարարությունը: Այս մասին  են վկայում սարքի արբանյակային լուսանկարները, որոնք ուժեղացնում են թագավորությունում` առանց ոլորտը կարգավորող միջազգային օրենքների ընդունման վերոհիշյալ տեխնոլոգիան կիրառելու ռիսկերի հետ կապված մտավախությունները: Այս մասին տեղեկացնում է  Bloomberg-ը:

GoogleEarth-ում հրապարակված լուսանկարները վկայում են, որ հետազոտական կենտրոնը գտնվում է Էր Ռիադի հարավարևմտյան շրջանում:

Նմանատիպ առաջընթացը տագնապ է առաջացնում սպառազինությունների վերահսկման փորձագետների մոտ այն պատճառով, որ Սաուդյան Արաբիան դեռ չի միացել միջազգային կանոնների համակարգին, որին հետևում են մի շարք այլ միջուկային գերտերություններ, որպեսզի երաշխավորեն, որ քաղաքացիական ատոմային ծրագրերը չեն կիրառվում զենքի ստեղծման նպատակով: Միջուկային վառելիքի մատակարարները չեն իրականացնի գործարքը, մինչև ԱԷՄԳ-ի հետ վերահսկողության մասին նոր համաձայնագրեր չկնքվեն: