|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Առաջին անգամ Սաուդյան Արաբիայի Թագավորության ցամաքային զորքերի ստորաբաժանումները TOS-1A «Սոլնցեպյոկ»-ով հարձակում են գործել Եմենի հութի ապստամբների վրա։ Ապրիլի 20-ին սոցիալական ցանցերում տեղադրվել է գնդակոծության տեսանյութ:
Ականատեսների խոսքով՝ սաուդցիները այն կիրառել են «Անսար Ալլահ» շիա շարժման մարտիկների դեմ: Տեսանյութը ֆիքսել է «Սոլնցեպյոկի»-ի գիշերային արձակումները․ հինգ հրթիռ է արձակվել՝ ջերմաճնշումային լիցքավորմամբ:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան 2017-ին համաձայնել է գնել «Սոլնցեպյոկ», իսկ 2019-ի ապրիլին ստացել է առաջին խմբաքանակը: Մեկ փոխադրամիջոցը կրում է 24 լիցք, որոնց հեռահարությունը մինչև վեց կիլոմետր է: