Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համացանցում այսօր տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է Երևանի թիվ 2 շուկայի («Գում»-ի շուկա) ներսում գործող մսի տաղավարներից մեկում կատուն թաթերի վրա ձգված ուտում կախված միսը:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տեսանյութը գրանցվել է որպես ահազանգ և արագ արձագանքման խումբը մեկնել է դեպքի վայր: Պարզվել է, որ խորը սառեցված 9,5 կգ խոզի միսը վաճառողի կողմից արդեն հանված է եղել վաճառքից և առանձնացվել է որպես շան կեր օգտագործելու համար: Տնտեսվարողի համաձայնությամբ՝ Տեսչական մարմնի մասնագետների կողմից մսի ողջ խմբաքանակը ոչնչացվել է: Տնտեսվարողին հանձնարարվել է միսը վաճառել միայն սառնարանից:
Մսի տաղավարների սանիտարահիգիենիկ պայմանները ՍԱՏՄ մշտական ուշադրության կենտրոնում են և լուծումը կարող է լինել միայն համակարգային: Դեռևս մինչև միջադեպի արձանագրումը, այսօր առավոտյան Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանձնարարել էր հանդիպում կազմակերպել այն տաղավարների սեփականատերերի հետ, որոնք միսը վաճառում են ոչ սառնարանային պայմաններում՝ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները քննարկելու համար: ՍԱՏՄ-ի կողմից լուծումներ կառաջարկվեն, իսկ դրանց չկատարման դեպքում՝ կհետևեն վարչական պատասխանատվության կոնկրետ միջոցառումներ:
Եվս մեկ անգամ հորդորում ենք ՉԳՆԵԼ ոչ սառնարանային պայմաններում վաճառվող միս: