|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Թուրք-իրանական սահմանին որոշ ակտիվություն ցուցաբերող Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիան և Իրանը համատեղ օպերացիա են նախապատրաստում. հաղորդում է ensonhaber.com կայքը::
Իրանի ներքին գործերի փոխնախարար Հուսեյն Զյուլֆիքարին Թեհրանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ, Իրանի սահմանային անվտանգության նկատառումներից ելնելով, պատրաստվում են Թուրքիայի հետ համատեղ սահմանային անվտանգությանն ուղղված քայլեր ձեռնարկել:
Իր հերթին, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մարտի 6-ին հայտարարել էր. «Իրանցիները եկան, գնահատականներ տվեցինք: Փառք Աստծո, միասին օպերացիա ենք իրականացնելու: Առաջին անգամ եմ դա ասում: Իրանի հետ ՔԲԿ-ի դեմ ենք օպերացիա իրականացնելու: Համատեղ օպերացիա իրականացնելը երկար ժամանակ Թուրքիայի դիրքորոշումն է եղել»: