կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-12 10:00
Քաղաքական

Վլադիմիր Կարապետյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Դմիտրի Պեսկովի հետ

Վլադիմիր Կարապետյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Դմիտրի Պեսկովի հետ

 ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը  Մոսկվայում հանդիպում է ունեցել Դմիտրի Պեսկովի, ՌԴ առաջատար լրատվամիջոցների խմբագիրների և փորձագիտական շրջանակների հետ: Այդ մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

 Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

Զրույցի ընթացքում քննարկվել են տարաբնույթ հարցեր երկու կողմերի մամուլի ծառայությունների միջև համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ վարչապետի աշխատակազմի և ՌԴ նախագահի ու կառավարության լրատվական ծառայությունների գործակցությանը, հայ-ռուսական հարաբերությունների շրջանակում տեղի ունեցող միջոցառումների լուսաբանմանը վերաբերող հարցերի: Վլադիմիր Կարապետյանը և Դմիտրի Պեսկովը պայմանավորվել են պարբերաբար անցկացնել խորհրդատվական բնույթի հանդիպումներ, որոնք կնպաստեն լրատվության ոլորտում փորձի փոխանակմանն ու կապերի ամրապնդմանը:

Նույն օրը Վլադիմիր Կարապետյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ առաջատար լրատվամիջոցների խմբագիրների և ռուսաստանյան փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ: