|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է դերասան ու պրոդյուսեր Դմիտրի Խառատյանին ծննդյան 60-ամյակի կապակցությամբ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Պուտինն իր հեռագրում շեշտել է Խառատյանի տաղանդն ու նրա դրական էներգիայի պաշարը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դուք հաջողությունների եք հասել դերասանական ոլորտում` վառ դրսևորվելով իբրև հիանալի կատարող, նվաճել եք էստրադայի ու կինեմատոգրաֆի երկրպագուների անկեղծ սերը» ու մաղթել Խառատյանին ստեղծագործական նորանոր նվաճումներ, առողջություն և ամենաբարին:
Նշենք, որ Դմիտրի Խառատյանը ՌԴ ժողովրդական արտիստ է,ում էկրանային առաջնախաղն եղել է 1976թ. Վլադիմիր Մենշովի «Խաղարկություն» ֆիլմում: