|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Համաշխարհային բանկի «Կանայք, բիզնես և իրավունք» վերնագրով զեկուցագրում նշվում է, որ աշխարհի միայն 6 երկիր է ապահովում կանանց և տղամարդկանց հավասար տնտեսական իրավունքներ: Ցուցակում ընդգրկված է 187 պետություն. հայտնում է gazeteduvar.com.tr կայքը:
Ըստ զեկուցագրի` կանայք միայն Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Լատվիայում, Լյուքսեմբուրգում և Շվեյցարիայում են օգտվում հավասար իրավունքներից, որոնք ապահովում են 100 տոկոսանոց հավասարություն: ԱՄՆ-ն ապահովում է 83.7, Հայաստանը` 83.1, Թուրքիան և Վրաստանը` 79.38, Ադրբեջանը` 87.7, Ռուսաստանը 73.1 տոկոս հավասարություն: