|
Փոխարժեքներ
25 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.32 |
| EUR | ⚊ | € 437.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6885 |
| GBP | ⚊ | £ 505.87 |
| GEL | ⚊ | ₾ 138.82 |
Ռուսական գաղտնի ծառայությունները իրենց երկրից դուրս գտնվող ահաբեկիչներին եւ ծայրահեղականներին ոչնչացնելու թույլտվություն ունեն. գրում է անգլիական «Թելեգրաֆը»` հրապարակելով մի գաղտնի փաստաթուղթ` թվագրված 2003 թվականի մարտի 19-ով:
Այս փաստաթուղթը ուսումնասիրվում է Սքոթլենդ Յարդի ահաբեկչական հետաքննության բաժանմունքում, որը հետաքննում է գաղտնի գործակալ Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության գործը:
Փաստաթղթում նշվում է, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները կարող են ոչնչացնել ահաբեկչական եւ ծայրահեղական խմբերի առաջնորդներին, ինչպեսեւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց Եվրամիության տարածքում եւ սահմանակից պետություններում:
Այս լուրը մեծ աղմուկ է բարձրացրել ռուսական բլոգոսֆերայում: Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ շատ բլոգերներ այս փաստաթուղթը համարում են տեղեկատվական հոսք եւ չեն կարծում, թե այն կեղծված է: