կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-03-07 12:30
Հասարակություն

2018-ին ՌԴ քաղաքացիություն է ձեռք բերել ՀՀ 27 100 քաղաքացի

2018-ին ՌԴ քաղաքացիություն է ձեռք բերել ՀՀ 27 100 քաղաքացի

ՌԴ քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվը 5 տարվա ընթացքում աճել է երկու անգամ: 2018-ին ՌԴ քաղաքացիություն է ստացել 269,4 հազար մարդ, մինչդեռ 2013-ին` 135,8 հազար մարդ. հայտնում է RT-ն:

ՌԴ ներքին գործերի նախարարության տրամադրած տվյալների համաձայն` 2018-ին ՌԴ քաղաքացիություն է շնորհվել Ուկրաինայի 83 000, Ղազախստանի` 45 300, Տաջիկստանի` 35 700, Հայաստանի` 27 100 քաղաքացի և Ուզբեկստանի 21 000 քաղաքացու: