Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք մշտապես ընդգծել ենք Իրանի հետ հարաբերությունների կարևորությունը` որպես ռազմավարական գործընկերոջ` հաշվի առնելով տարածաշրջանում այդ երկրի զբաղեցրած դիրքը. լրագրողների հետ զրույցում նշեց իրանագետ Արմեն Իսրայելյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` առաջիկայում Իրան կատարելիք այցին: Նա առանձնացրեց հիմնական երեք ուղղություններ, որոնք կքննարկեն երկու երկրների առաջնորդները` երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցություն:
«Երկկողմ համագործակցությունը բավական կարևոր պետք է լինի երկու երկրների ղեկավարների համար: Քաղաքական հարցերի հստակեցում պետք է լինի` հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն ու Իրանում վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները` կապված Իրան-ԱՄՆ հարաբերությունների ու ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցների հետ»,- նշեց նա:
Խոսելով տնտեսական համագործակցության մասին` իրանագետն ասաց, որ թեև վերջին հինգ տարիները Իրանն ու Հայաստանը հռչակել էին տնտեսական համագործակցության տարիներ, և քաղաքական համագործակցությունն այնքան էլ ակտիվ չէր, այնուամենայնիվ, տնտեսական ոլորտում մեծ փոփոխություներ տեղի չունեցան: «Ավելին` առևտրաշրջանառությունում շեշտակի աճ չարձանագրեցինք, այնինչ` 2015-ի Միջուկային համաձայնությունից հետո ենթադրվում էր, որ տնտեսական համագործակցության ոլորտում մենք լուրջ առաջընթաց կունենանք: Տնտեսության տարբեր ոլորտներում` էներգետիկա, արդյունաբերություն, տնրասպորտ, տրանզիտ, համագործակցությունը ևս կարևոր է: Դրական է, որ ՀՀ նոր կառավարությունն իր հայտարարություններով կարևորել է այդ համագործակցությունը: Հայտարարվել է, որ սկսվելու է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը, վերջերս հայատարվեց նաև, որ ճանապահային նշաններն են արդիականացնում, ԵՄ-ի կողմից նախատեսվում է Մեղրի անցակետն արդիականացնել: Այսինքն` այս համալիր ծրագրերի միջոցով, հուսով եմ, կարող ենք առավել առարկայական խոսել Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության մասին»,- մանրամասնեց Իսրայելյանը` հավելելով, որ Հայաստանի վարչապետին հետաքրքիր կլինի լսել իրանական կողմի տեսակետն Արցախյան հիմնահարցի վերաբերյալ:
ԵԱՏՄ շրջանակների հետ Իրանի համագործակցությանն անդրադառնալով` բանախոսը ուրախությամբ նշեց, որ 2019-ին, երբ երկրների խորհրդարանների միջև կվավերացվի տնտեսական համագործակցության փաստաթուղթը, Հայաստանը պետք է ակտիվ աշխատի այդ համագործակցությունից հնարավորինս օգուտներ քաղելու ուղղությամբ: «Մենք Հայաստանն Իրանին` իրանական հասարակությանը, իրանցի գործարարներին, միջին բիզնեսով զբաղվողներին ճիշտ ներկայացնելու խնդիր ունենք: Հայաստանում ներդրումային լավ դաշտ կա ձևավորված, և իրանցի գործարարները պետք է տեղեկացված լինեն Հայաստանի օրենքներին: Թվում է` լավ ճանաչում ենք միմյանց, բայց նեղ հանդիպումների ժամանակ տեխնիկական խնդիրներ կան, որոնք հասանելի չեն նրանց»,- նշեց Արմեն Իսրայելյանը: