|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Շատ ճիշտ արեց Սերժ Սարգսյանը, քանի որ մենք ունենք մեր արժանապատվությունը և մեր հստակ մոտեցումներն այդ հարցին. լրագրողների հետ զրույցում Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՄԱԿ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունները մինչև 2018-ի գարուն հայտարարելու է առ ոչինչ:
Թուրքիան որևէ քայլ կանի, թե` ոչ, ըստ Բաբլոյանի, արդեն իսկ Թուրքիայի խնդիրն է: «Մենք ներկայացրել ենք մեր կարծիքն ու մոտեցումներն այդ հարցի շուրջ աշխարհին, մնացածը Թուրքիայի խնդիրն է»,- ասաց նա: