|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ղազախստանի նախարարների կաբինետը գլխավորել է Ասքար Մամինը, որն ավելի վաղ նշանակվել էր երկրի վարչապետի պաշտոնակատար: Համապատասխան հրամանը ստորագրել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազաբաևը. հայտնում է РИА Новости-ն:
Մամինը 53 տարեկան է, տարբեր ժամանակահատվածներում եղել է երկրի տրանսպորտի և կոմունիկացիաների նախարար:
Նազարբաևն օրերս հայտարարել էր երկրի կառավարության հրաժարականի մասին: «Ես` որպես նախագահ, Սահմանադրության երաշխավոր, հաշվի առնելով մեր ժողովրդի շահերը, կայացնում եմ հետևյալ որոշումը: Կարծում եմ, որ կառավարությունը պետք է հրաժարական տա: Նոր կառավարությունը պետք է մշակի արդյունավետ քայլեր` կյանքի մակարդակը բարձրացնելու, տնտեսությունը խթանելու, ռազմավարական խնդիրները իրականացնելու համար»,- ասվում էր Նազարբաևի կայքում հրապարակված հայտարարությունում:
Նա նշել էր, որ կառավարությունն Ազգային բանկի հետ այդպես էլ չկարողացավ տնտեսության որակյալ աճի համար խթան և գործիքներ ստեղծել: