կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-23 20:34
Քաղաքական

Հավելյալ սպասումներ պետք չէ ունենալ․ Փաշինյանը՝ Լարսին այլընտրանք ունենալու մասին

Հավելյալ սպասումներ պետք չէ ունենալ․ Փաշինյանը՝ Լարսին այլընտրանք ունենալու մասին

Այսօր «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողովի ժամանակ մի գործարար հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին արտահանման գործում Լարսի առաջացրած դժվարությունների մասին։ Արդյոք կա այլընտրանք Լարսին։

Փաշինյանի խոսքով՝ վրացական կողմի հետ բանակցությունները դեռ շարունակվում են, քանի որ դա մի հարց է, որը կապված է բազմաթիվ նուրբ քաղաքական հարցերի հետ։ «Ես շատ հույս չէի դնի դրա վրա, բայց ռուսական մեր գործընկերները պլանավորում են ընդարձակել Լարսի ռուսական հատվածը, թողունակությունը համապատասխանեցնելու նպատակով։ Խնդիր կա նաև ընդունելի դարձնել լաստանավային փոխադրումների արժեքը, մանավանդ փչացող ապրանքների համար։ Հավելյալ սպասումներ ավելի լավ է չունենանք»։