Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Սարգսյան-Ալիև հանդիպումը առաջինն է այդ երկու նախագահների ընտրություններից հետո: «Դա հանդիպում կլինի` կիսատ մնացած հարցերը շարունակելու համար, բայց հույսեր տածել, որ այս հանդիպումը լուրջ տեղաշարժեր կարձանագրի, չեմ կարծում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` խոսելով Սարգսյան- Ալիև հանդիպումից ակնկալիքների մասին:
Պատասխանելով Yerkir.am-ի դիտարկմանը, որ ԵԱՀԿ-ի և ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչները հույս են հայտնում, որ այդ հանդիպումը կարող է առաջընթաց գրանցել, Արծվիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ առաջընթացն այն կլիներ, որ Մինսկի խմբի համանախագահներից մեկը դատապարտեր Ադրբեջանի այլանդակ պահվածքը, երբ վերջին օրերին կրակում են Հայաստանի գյուղերի ուղղությամբ: «Մեր խնդիրներն ու շահերը մենք պետք է պաշտպանենք, հույսը պետք չէ դնել ո'չ Եվրոպայի, ո'չ ԱՄՆ-ի, ո'չ էլ Ռուսաստանի վրա, հույսներս պետք է դնենք մեր վրա»,- ասաց պատգամավորը: