|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Էրեբունի վարչական շրջանի բնակիչների ու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող անձինք այլևս ստիպված չեն լինի դժգոհել քրեակատարողականի տարածքի կոյուղագծերի հետեւանքով առաջացած գարշահոտությունից: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը եւ կից ներկայացրել տեսանյութ:
«Խնդիրը լուծված է. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում վնասված կոյուղագծերն ամբողջությամբ փոխարինվել են նորերով, կառուցվել է նաեւ ջրահեռացման նոր համակարգ:
Հիշեցնեմ, որ 2018թ փետրվարին միջադեպ գրանցվեց Երեւանի ավագանու նիստում, ավագանու անդամները ավագանու նիստին կոյուղաջրերով լի տարաներ էին բերել՝ փորձելով քաղաքային իշխանությունների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա»,-նշել է Զեյնալյանը: